OPENING HOURS

 

Monday-Saturday 

3pm – 9pm

 

CONTACT US

 

96 Sarmen Street

Yerevan Armenia

info@nexuscenterarts.com

Tel: 098 530310

«Ծափ-ծափիկ» մանկական ծրագիր

«Ծափ-ծափիկ»-ի նպատակն է 3-5 տարեկան երեխաներին ծանոթացնել երաժշտական աշխարհի հետ՝ խաղերի և յուրահատուկ մանկավարժական մոտեցումների միջոցով: Երեխաները բացահայտում են խոսքը, երաժշտությունը, երգը, շարժումները և մարմնի լեզուն՝ մարմնի շարժումների, հարվածային գործիքների, ժողորդական երգերի և լսողական վարժությունների միջոցով: Միևնույն ժամանակ նրանք սովորում են կյանքի հմտություններ, որոնցից են միմյանց լսելը և հասակակիցների հետ համագործակցությունը:

Երեքշաբթի և հինգշաբթի ժ. 17:30-18:25

Հունվարի 30-ից մինչև մայիսի 30-ը

Երեխաների առավելագույն քանակը՝ 8:
Արժեքը՝ 24.000 դր./ամսական

3-5 տարեկան

Եկե՛ք խոսենք «երաժշտերեն»

Այս դասընթացը երեխաներին ներկայացնում է երաժշտության լեզուն: Այս բաժնում երեխաները կսովորեն երաժշտության հիմունքները, ինչպիսիք են՝ ռիթմը, հարմոնիան և մեղեդին: Ուսումնական ծրագիրն իր մեջ ներառում է երաժշտական գրականություն, ինչպես նաև երաժշտական գիտելիքների ամրապնդում հետևյալ բաջիններում՝ երգ, դաշնամուր, շվի և հարվածային գործիքների անսամբլ:

6-7 տարեկանների համար

Երկուշաբթի և չորեքշաբթի ժ. 17:00-17:55

Երեքշաբթի և հինգշաբթի ժ. 16:30-17:25

Երեքշաբթի հինգշաբթի ժ. 18:30-19:25

8-9 տարեկանների համար

Երկուշաբթի և չորեքշաբթի ժ. 16:00-16:55

Հունվարի 30-ից մինչև մայիսի 30-ը

Երեխաների առավելագույն քանակը՝ 8
Արժեքը՝ 24.000 դր./ամսական

6-9 տարեկան

Ռոք խումբ

Այս դասընթացը ներգրավում է այն երեխաներին, ովքեր արդեն

տիրապետում են ինչ-որ երաժշտական գործիքի և ցանկանում են փորձել նվագել խմբում:
Դասընթացները անցկացվում են 2 կարևոր փուլերով. սկզբում երեխաները սովորում են հարմոնիայի և ռիթմի սկզբունքները (հիմնվելով մեր՝ «Երաժշտության հիմունքները» ծրագրի վրա), որից հետո նրանք օգտագործում են իրենց գիտելիքները, որպեսզի վերլուծեն, գործիքավորեն և կատարեն ռոք և փոփ երաժշտություն:
Խումբը սովորում է նաև իրեն դրսևորել հանրության մեջ. իրենց աշխատանքի արդյունքը ամբողջ տարվա ընթացքում համերգների տեսքով հաճախ է ներկայացվում ընկերներին և ընտանիքի անդամներին:

Երկուշաբթի և չորեքշաբթի ժ. 18:00-19:00

Հունվարի 30-ից մինչև մայիսի 30-ը

Երեխաների առավելագույն քանակը՝ 8
Արժեքը՝ 24.000 դր./ամսական

տարիքը՝ 10+

Երաժշտության հիմունքներ

Երբ ձեզ ակնարկեն երաժշտության հիմունքների մասին, դուք կբացահայտեք ձեր սիրած երաժշտության կառուցվածքն ու լեզուն: «Երաժշտության հիմունքներ» դասընթացի ներածության մեջ դուք կսովորեք երաժշտության հիմնական ուղղությունները՝ ռիթմ, հարմոնիա և մեղեդի, ինչպես նաև այն գաղտնի լեզուն, որով երաժիշտները սովոր են ստեղծել և փոխանակել երաժշտական մտքեր:

Այս դասընթացի ավարտին դուք կկարողանաք.

- Հասկանալ խրոմատիկ սոլֆեդջիոյի լեզուն

- Հասկանալ, թե ինչպես են ակորդները, մեղեդին և ռիթմը միասնաբար ստեղծում երաժշտություն:

- Հասկանալ երաժշտություն կարդալու հիմունքները:

- Նվագել հայտնի երգեր՝ դաշնամուրով և կիթառով:

Դասընթացը տեղի է ունենում շաբաթական 2 անգամ՝ ընդհանուր 3 ժամ տևողությամբ:

Օրերն ու ժամերը կորոշվեն ըստ խմբի:

Հունվարի 30-ից մինչև մայիսի 30-ը

Երեխաների առավելագույն քանակը՝ 8
Արժեքը՝ 36.000 դր./ամսական

տարիքը՝ 10+

Please reload